Շատ հին ժամանակներում, երբ նկարները արվում էին մեծ կինոխցիկներով և դրանք մշակում էին արծաթի և թթվային խառնուրդների մեջ, կար մի փոքրիկ աղջիկ՝ Էլիզբետա անունով:Նա կարմրահեր էր, շատ չարաճճի և հաճախ սիրում էր ոտքերով գետնին հարվածել:
Մի օր նա ծանր հիվանդացավ և ստիպված եղավ երկար ժամանակ փակված մնալ մեծ,կեղտոտ և ամբողջովին վերանորոգման կարիք ունեցող հիվանդանոցում: Ամեն ինչ քանդվում էր, պատերից ներկ ու ծեփ թափվում էին, իսկ վերելակները ցնցվում ու ճռռում էին: Ակնոցներով նիհար աղջիկն այնտեղ ոչ ոք չուներ, ում հետ կարողանար ծիծաղել ու չարաճճիություն անել, բայց քանի որ ոչնչից չէր վախենում, հաճախ գիշերները թաքուն դուրս էր գալիս հիվանդասենյակից։ Նա սիրում էր քայլել մութ միջանցքներով՝ երազելով մի օր գործիքներ ունենալ և վերանորոգել ամբողջ հիվանդանոցը,ամրացնել բոլոր պտուտակները, սոսնձել սալիկները ,ներկել պատերը:
Մի քանի տարի անց, Էլիզբետան մեծացավ,դարձավ երիտասարդ ու գեղեցիկ աղջիկ: Բժիշկներին հաջողվեց բուժել նրան։ Այժմ նա կարող էր վերադառնալ դպրոց և տուն: Նա դարձավ խելացի և քաղաքավարի աղջիկ:Նա ցանկանում էր արագ լրացնել կորցրած ժամանակը: Ջանասիրաբար սովորում էր, իսկ դպրոցից հետո հին տաբատից կտորից պայուսակ էր կարում: Պայուսակը շատ գեղեցիկ էր,մի քանի գրպանիկ ուներ և հատուկ տեղ դրամապանակի համար:
Էլիզբետան, ավելի ճիշտ՝ չափահաս Էլլան հետաքրքրված էր նաև լուսանկարչությամբ։ Նա ընդունվեց հատուկ դպրոց,որտեղ սովորեց, թե ինչպես է կառուցված տեսախցիկը և ինչպես կարգավորել բոլոր կոճակները,որպեսզի լուսանկարը հստակ և լուսավոր լինի, ինչպես մշակել նկարները տարբեր խառնուրդների մեջ այսպես կոչված մութ սենյակում:
Այս առեղծվածային պարապմունքների ժամանակ,նա հանդիպեց Քշիշտոֆ անունով մի տղայի: Այդ տղան միշտ ժպտում էր, կրում էր մի ուսապարկ,որի մեջ աշխարհի քարտեզն էր ու երազում էր շրջագայել աշխարհով մեկ։
Այդ ժամանակվանից Էլան և Կշիշեկը ամենուր միասին էին գնում:Էլլան, որպես նվեր,կարի մեքենայով տեսախցիկի ամրացման գոտի կարեց նրա համար:Նրանք միասին թափառում էին հին, փակ գործարանների միջով,այցելում էին լքված շենքեր և բարձրանում շատ բարձր ծխնելույզներ: Հայտնի չէ, թե երբ սիրահարվեցին և թեև հարսանիքի համար գումար չունեին,որոշեցին ամուսնանալ։ Էլլան ինքը կարեց իր հարսանեկան զգեստը, իսկ ընկերներն օգնեցին հարսանյաց հանդեսի տոնակատարությունը կազմակերպել:
Էլլան երբեք չէր բաժանվում իր պայուսակից, որի մեջ պահում էր տարբեր գանձեր,որոնք հաճախ օգտակար էին ինչ-որ բանի համար:
Օրինակ, երբ նրանք մեքենայով գնում էին հարսանիքի, մեքենայի շրջադարձի ազդանշանը փչացել էր և ընկել: Էլլան անմիջապես գրպաններից մեկից հանեց հինգ պտուտակ և մեկ պտուտակահան, որոնցով ամրացրեց այն։
Նրա դրամապանակը միշտ մաքուր էր,ուստի աղբ չկար: Միայն յոթ մաստակ կար, որոնք անհրաժեշտ էին սալիկները վերանորոգելու և ընկերներին հյուրասիրելու համար, գրելու նյութեր՝ գրիչ, գնդիկավոր գրիչ, մարկեր և մատիտ, որոնցով նրանք ստորագրել էին ամուսնության վկայականը և ,համենայն դեպս , նաև յոթ մետր պարան:
Նրանք շատ երջանիկ էին և հաճախակի էին տեղափոխվում:
Երբ աշխարհում ինչ-որ հետաքրքիր բան էր տեղի ունենում,Կշիշտոֆը քարտեզի վրա ստուգում էր, թե որտեղ է այն, և նրանք անմիջապես գնում էին այնտեղ, նկարում նկարներ կամ նկարահանում ֆիլմեր, այնուհետև հավաքված նյութերն ուղարկում էին թերթերին և հեռուստատեսություն: Այնտեղ ավելի արագ հասնելու համար Կշիշեկը նույնիսկ սովորեց թռչել ինքնաթիռով: Իրենց ճամփորդությունների ընթացքում նրանք ծանոթացան շատ հետաքրքիր մարդկանց հետ,որոնց միշտ, սիրով հրավիրում էին իրենց տուն։ Նրանք սիրում էին քնել վրանում՝ խարույկի մոտ և կիթառով երգել իրենց սիրելի երգերը։
Էլան միշտ պատրաստ էր տարբեր անսպասելի իրավիճակների, որոնք կարող էին պատահել իրենց հետ։ Նրա պայուսակի երկրորդ գրպանիկում մեկ լապտեր կար,ինը վոլտանոց մարտկոց, կարի երեք գործիք՝ ուսապարկը պատռվելու դեպքում կարելու համար՝ ասեղ,թել,սանտիմետր,երեք ամրակ և չորս ականջ մաքրելիք:Ինչպես նաև գրպանի մեկ դանակ, որն անհրաժեշտ էր արշավի համար:
Ցավոք, Էլլան ու Քշիշը սեփական երեխաներ չունեին, դրա համար էլ նրանք ապրում էին տվյալ օրվա օրով:
Էլլայի տարբեր իրերով լցված պայուսակում մի փոքր գրպան կար դրամապանակի համար, որի մեջ նա դնում էր մանր փողեր:
Մի անգամ, երբ նրանք տնից շատ հեռու էին, Էլլան շատ ծանր հիվանդացավ, և այդ ժամանակվանից նա ստիպված էր անընդհատ պառկել անկողնում: Նրա հետ միասին հիվանդացավ ամբողջ աշխարհը. մարդիկ չէին կարողանում այցելել միմյանց, միասին երգել և խարույկի մոտ կիթառ նվագել կրակի մոտ: Փոխարենը սկսեցին Էլլային նամակներ գրել և ուղարկել բացիկներ՝ պատմվածքներով և իրենց կյանքի արկածներով, իսկ Կշիշեկը անկողնու մոտ կարդալում էր այդ նամականին՝ քարտեզի վրա ցույց տալով, թե աշխարհի որ ծայրից է այն թռչել:
Ամենակարևորը՝ նրանք երկուսն էլ,մի պահ անգամ,չկորցրեցին իրենց հումորի զգացումը:
Էլլան՝ նույնիսկ պառկած անկողնում, նորոգում էր հոսանքի լարերը և հաճախ կարոմ կարի մեքենայով: Երբ նա այլևս բավարար ուժ չուներ դրա համար, որոշեց իր փոքրիկ դրամապանակում հավաքած ամբողջ գումարով գնել մեծ հողատարածք։ Նրան դա հաջողվեց ինտերնետով անել:Բայց ավաղ, նա չկարողացավ տեսնել այն, քանի որ իրեն ավելի ու ավելի թույլ էր զգում: Հիվանդության մասին չմտածելու համար նրանք Քշիշի հետ միասին պլաններ էին կազմում այդ հողատարածքի կառուցման և դասավորության համար:
Եվ մի գեղեցիկ անուն գտան այդ տարածքի համար.ԷԼԻՊՈԼե (Էլլայի դաշտեր):
Ցավոք, Էլիզբետան չհասցրեց տեսնել իր հողատարածքը։
Սակայն Քշիշը իր հետ վերցրեց քարտեզը՝ինչպես նախկինում միասին էին անում,իսկ այժմ միայնակ, ճանապարհ ընկավ դեպի ԷԼԻՊՈԼե։
Երեք լացող ուռիների արանքում,այնտեղ ընկած հսկայական քարի տակ նա հողի մեջ թաղեց իր սիրելի կնոջ պայուսակը։ Նա հստակ հիշում էր պայուսակի մեջ ունեցած իրերի քանակը։ Հիշում էր ինչպես քարտեզի վրա միասին կազմեցին կոորդինատները, այսինքն՝ աստիճաններ, րոպեներ և վայրկյաններ 51 * 07'47 «N i 19 * 33'41» E.
Էլլայի և Քշիշի ընկերները ծաղիկներ և ծառեր տնկեցին այն քարի շուրջը, որի տակ թաղված էր պայուսակը: Տարածքով մեկ աճեց մրգերի ծառերով լի գեղեցիկ ու առասպելական պուրակ: Այդ ծառերի մրգերով պատրաստվեցին համեղ աղանդեր, կոմպոտ, գինի և լիկյոր։ Կա նաև հատուկ տեղ խարույկի համար,որտեղ կարելի է կիթառ նվագել ինչպես սիրում էր Էլլան։
Մինչ օրս, ընկերները՝ ովքեր հաճախ են այցելում այս վայր,նստած կրակի մոտ, կարող են տեսնել,թե ինչպես է Քշիշի ինքնաթիռը թռչում իրենց գլխի վրայով՝ ի հիշատակ Էլիզբետայի:
Անցնում են տարիներ, աշխարհը փոխվում է, այգու ծառերն ավելի են մեծանում, նրանց հետ մեծանում են ճյուղերին ամրացված ճոճանակները: Ցանկացած երեխա, ով պատահաբար հայտնվում է այգում՝ այս քարի մոտ, երևակայում է, թե ի՞նչ կարող էր դնել Էլլայի՝ հողի մեջ թաղված պայուսակի մեջ։ Ի՞նչը կարող էր օգտակար լինել նրան կյանքում, որպեսզի կարողանար հաղթահարել ամեն իրավիճակ:
Իսկ դու՞ ինչ կդնեիր այդ պայուսակի մեջ:
Հեղինակներ՝ Էլիզբետա և Քշիշտոֆ Կուշ
թարգմանությունը՝ Հասմիկ Բաքմասյանից